ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.11.2017| 00:04
    Կը տխրիմ, կը պայքարիմ, կը տենչամ, կը մոլեգնիմ ու կþաղօթեմ, որ իմ երազներու բարկ բոցերէն չճեղքուի իմ մարմնին անօթը կաւեղէն: Ինչպէ՞ս տեսնել, Տէ՜ր, մոխրանալը այդ բոցերուն ու քայքայուիլը Քու կերպարանքին:
  • Աղոթարան

    Աղոթարան

    07.11.2017| 00:24
    Ինչպէս իմ պարտէզի նարկիզներն են արեւին դէմ, այնպէս ալ իմ աղօթքներն են Քեզի, Տէ՜ր: Իմ աղօթքները տենչանքներն են իմ մարմնին ու զգայարանքներուն: Հզօր են այդ տենչանքները, որովհետեւ իմ մէջ հզօր է Քու շունչը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    03.11.2017| 00:09
    Օ՜հ, ես տեսած եմ կոյրի մը դէմքին բերկրանքը եւ իմաստութիւնն անսահման, երբ ձեռքը ուսիս՝ կը քալէր ինծի հետ ու ծովաճայերու ճուացող ճախրանքներուն մէջ կը զգար դիւցազներգութիւնը ծովին ու կապոյտը երազային:
  • Աղոթարան

    Աղոթարան

    31.10.2017| 00:02
    Տէրը իմ հետն է այն ատեն, երբ կը բախեմ դուռը զրկուածին, հիւանդին՝ անոնց հետ բաժնելու համար իմ բերկրանքը իմ նոր արեւին ու իմ նոր օրուան:
  • Աղոթարան

    Աղոթարան

    27.10.2017| 00:07
    Երազները միայն մարմնէն է, որ կը ստանան իրենց գոյներն ու կերպարանքները: Չէ՞ որ Աստուած ալ շերամի սրբազան եղանակով կերպարանափոխուեցաւ մարդուն մէջ, եղաւ նպատակ գերագոյն, եղաւ կատարեալ, եղաւ անմատչելի, եղաւ անվախճան ճշմարտութիւն, եղաւ յավիտենականութիւն, եղաւ Աստուած:
  • Աղոթարան

    Աղոթարան

    24.10.2017| 00:08
    Ինչպէս արեւը կþարգասաւորէ սերմը հողին, այնպես ալ Տէրը իմ մարմնին մեջ կþարգասաւորէ իմ մտածումները ու կը ներշնչէ տենդը իմ զգայարանքներուն:
  • Աղոթարան

    Աղոթարան

    20.10.2017| 00:29
    Ինչպէս արեւն է ծառին աւիշին ու սերմին համար, նոյնն է Տէրը ինծի համար: Արեւը իր ջերմութիւնով կը կանաչազարդէ ծառը, որ բուք ու բորան ձմեռէն անցած է:
  • Աղոթարան

    Աղոթարան

    17.10.2017| 00:01
    Երբ Տէրը իմ հետն է, արեւ կայ իմ ճամբուն վրայ, նաեւ իմ հոգուն մէջ, ու ես երջանիկ եմ: Երբ կը քալեմ արեւոտ ճամբաներէն, Անոր շունչը կը զգամ իմ զգայարանքներուն ու իմ մտածումներուն մէջ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    13.10.2017| 00:13
    Իմ մարմնի, իմ հոգիի, իմ տենչանքներուն մէջ Դուն Ինքդ կաս, Տէ՜ր, ու մենք իրարմով լրացած՝ միաւորած ենք մարդկայինն ու աստուածայինը:
  • Աղոթարան

    Աղոթարան

    10.10.2017| 00:05
    Օ՜հ, օրհնութիւն արեւին, կանաչին, կապոյտին, սերմին ու պտղաբերութեան: Օրհնութի՜ւն մօր ժպիտին ու կնոջ սրբազան բեղմնաւորութեան: Օրհնութի՜ւն արտերուն, ճամբաներուն ու փոքրիկներու ճաճանչաւոր շարժումներուն: